Ավելին 1 տարի առաջ - 15:19 16-08-2025

Ճապոնիայի «մարդ-լվացքի մեքենան» վերադարձել է՝ այժմ արդեն արհեստական բանականությամբ

Ճապոնացի ինժեներները աշխարհին նորից ներկայացրել են «մարդ-լվացքի մեքենան», որը այս անգամ համալրված է արհեստական բանականությամբ։

Սարքը հիմնված է նուրբ փուչիկների տեխնոլոգիայի վրա, որոնք խորը մաքրում են մաշկի ծակոտիները։ Միաժամանակ համակարգը հետևում է սրտի զարկերին և ընտրում հանգստացնող վիզուալ տեսարաններ՝ ապահովելով սպա մակարդակի փորձառություն։

Ընդամենը 15 րոպեում օգտատերը դուրս է գալիս մաքրված և չորացած՝ առանց սթրեսի և երկար սպասելու։ Սա հատկապես օգտակար է թռիչքից կամ մարզումից հետո վերականգնվելու համար։

Նման գաղափարը առաջին անգամ ներկայացրել էր Sanyo-ն 1970 թվականին, երբ ցուցադրվեց ավտոմատ ուլտրաձայնային լոգարանը։ Սակայն այն ժամանակ սարքը լայն տարածում չգտավ։ Հիմա՝ կես դար անց, Օսակայում գործող Science.Co ընկերությունը կրկին կենդանացնում է այդ գաղափարը՝ նոր սերնդի տեխնոլոգիաներով։

Մասնագետների համոզմամբ՝ նման «մարդ-լվացքի մեքենաները» կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել հյուրանոցներում, օդանավակայաններում և կլինիկաներում՝ բարձրացնելով սպասարկման մակարդակը, ապահովելով հարմարավետություն և ստեղծելով եկամուտների նոր աղբյուր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում