Արտաքին 1 տարի առաջ - 10:14 16-08-2025

Պուտինը Թրամփի հետ բանակցություններից հետո այցելել է խորհրդային օդաչուների գերեզմանատուն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ավարտին այցելել է Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմակայանից ոչ հեռու գտնվող Ֆորտ Ռիչարդսոնի ազգային ռազմական գերեզմանատան «Դաշնակիցները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին» տեղամասը, որտեղ 14 խորհրդային գերեզման կա, որից 9-ը՝ օդաչուների։

Ռուսաստանի առաջնորդը մեկական կարմիր վարդերի փունջ է դրել խորհրդային օդաչուների գերեզմանների մոտ:

Նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ դա խիստ խորհրդանշական վայր է, քանի որ երկու տերությունների առաջնորդներին պետք է հիշեցնի երկու երկրների ժողովուրդների մարտական եղբայրության մասին, ինչը հատկապես խորհրդանշական է նացիստական Գերմանիայի և ռազմատենչ Ճապոնիայի դեմ հաղթանակի 80-ամյակի տարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում