Ներքին 1 տարի առաջ - 19:30 15-08-2025

ԿԿՀ-ն եզրակացրել է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնները. «Հետք»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 14-ի նիստի ժամանակ քննության է ենթարկել վարաչպետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հարցը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ էր հարուցել հունիսի 2-ին, վերջինիս կողմից ֆեյսբուքյան իր էջում կատարած աղմկահարույց գրառումից երեք օր հետո։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Վարույթի հարուցման մասին որոշումը հանձնաժողովը հունիսի 5-ին ուղարկել է Փաշինյանին՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ՝ վարույթի շրջանակներում քննվող փաստական հանգամանքների վերաբերյալ։

Հանձնաժողովը նաև որոշում է կայացրել, որ անհրաժեշտ է անցկացնել լեզվաբանական փորձաքննություն։ Փորձաքննությունն իրականացրել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր դիրքորոշումը, որում ասվում է.

««Դոմփել» բառը թեև խոսակցական, այնուհանդերձ, անպարկեշտ բառ չէ։ Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի կողմից այդ բառի կիրառման կոնկրետ դեպքին, այն ուղղված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների ու հիմունքների պաշտպանությանը, որոնք սահմանված են «Կանոնագիրք հայոց»-ով»։

Ըստ փորձագիտական եզրակացության՝ «դոմփել» բառը հայերենում ունի երկու իմաստ՝ առաջինը խփել, հարվածել, և երկրորդը՝ սեռական հարաբերություն ունենալ։ Հաշվի առնելով Փաշինյանի մայիսի 30-ի գրառմանը հաջորդող գրառումները՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ այն կիրառվել է երկրորդ՝ սեռական հարաբերություն ունենալու իմաստով։

«Վերոգրյալից ելնելով հանձնաժողովը արձանագրում է, որ Գրառում 1-ը (մայիսի 30-ի գրառում։- խմբ.) թեև կատարվել է ի պատասխան քննադատությունների և առնչվել է հանրային հետաքրքրություն ունեցող հարցի, այնուամենայնիվ, իր բառընտրության հետևանքով ունի կոպիտ և անվայելուչ նրբերանգ»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։

«Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանվում են ԿԿՀ-ի ընդունած վարքագծի կանոնագրքով։

ԿԿՀ-ն եզրակացրել է, որ վարչապետի գրառումը պարունակում է այդ կանոնագրքի 48-րդ հոդվածի խախտման հատկանիշներ։

Ըստ ԿԿՀ-ի ընդունած կանոնագրքի 48-րդ հոդվածի՝ հանրային ծառայողները պետք է զերծ մնան սոցիալական ցանցերի օգտահաշիվներում այնպիսի գրառումներ, հավանումներ անելուց կամ վերաբերմունք արտահայտող այլ նշաններ կիրառելուց, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»