Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 15-08-2025

Սխալ է Սամվել Կարապետյանին կալանավորելը․ էդ մարդուց վախենում են․ հարցում

Դատարանը երկու ամսով երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքը, փոխանցել է նրա փաստաբաններից Լիաննա Գասպարյանը:

Նա հավելել է, որ արդեն վաղը պաշտպանական կողմը մտադիր է դիմել Վերաքննիչ քրեական դատարան՝ վճիռը վերանայելու բողոքով:

Գործարարի պաշտպանության խորհրդից անտրամաբանական են որակել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ նշելով, որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «Հայաստանում արդարադատություն չկա»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգումը վրեժխնդրության դրսևորում համարո՞ւմ եք»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ հանցագործները պետք է պատասխան տան։

«Այո ու էլ ոչ մի բան չեմ ասում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սխալ է Սամվել Կարապետյանին կալանավորելը։

«Ես դրանց հետ գործ չունեմ, բայց սխալ ա, որ էդ մարդուն կալանել են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Սամվել Կարապետյանն ամեն ինչ արել է Հայաստանի համար։

«Ճիշտն ասած քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել, բայց դա շնորհք չի, Սամվել Կարապետյանն ամեն ինչ արել է մեզ համար, միշտ եղել ա մարդ, բայց չի կարելի մի բառից կառչել ու սենց ամեն բան ձգձգել, դա վարչապետին հարիր չի»,- ասաց նա։

«Երևի, հիասթափված եմ ահավոր այս ղեկավարությունից։ Իմ երկիրը չգիտեմ ինչ են սարքել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով