Ներքին 1 տարի առաջ - 12:17 15-08-2025

Մանրամասներ՝ «Mercedes G500»-ի և «Toyota RAV4»-ի ողբերգական ավտովթարից. «Mercedes»-ում ընտանիքի անդամներ են եղել. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 14-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Toyota RAV4»-ը վարել է Երևանի բնակիչ 65-ամյա Սահակ Խանգելդյանը, ով Սևանից դեպի Երևան ընթանալիս անցել է բաժանարար գոտու վրայով, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա բախվել դեպի Սևան ընթացող, Բելգիայի Թագավորության քաղաքացի, 48-ամյա Հովհաննես Հարությունյանի վարած «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Toyota RAV4»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 40-ամյա Արուսյակ Խանգելդյանը տեղում մահացել է, իսկ վարորդներից Ս. Խանգելդյանը, ուղևորներ, Իտալիայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Պաոլո Վարեսանոն և «Mercedes»-ի վարորդ Հ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 46-ամյա Քրիստինե Մանուկյանը, 15-ամյա Էլեն Հ.-ն, 22-ամյա Ցոլակ Հարությունյանը, 25-ամյա Էվելինա Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան», «Հրազդան», «Էրեբունի» և «Ուիգմոր» բժշկական կենտրոններ:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել էին «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»