Արտաքին 1 տարի առաջ - 12:11 15-08-2025

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական վճարային համակարգի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել ռուսական «А7» վճարային համակարգը, «Grinex» կրիպտոբորսան և ևս մի քանի ընկերություններ։ Համապատասխան որոշումը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Այնտեղ ասվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կրկին պատժամիջոցների ցուցակում է ներառում «Garantex» կրիպտոարժույթի բորսան, որը, ինչպես կարծում են ԱՄՆ-ում՝ ուղղակիորեն աջակցել է հայտնի կիբերհանցագործներին և վիրուսային ծրագրեր մշակողներին՝ 2019 թվականից ի վեր մշակելով ավելի քան 100 միլիոն դոլարի գործարքներ։ Բացի այդ, պատժամիջոցների ցանկում է ներառվել «Garantex»-ի իրավահաջորդը՝ «Grinex»-ը։ Նաև միջոցներ են ձեռնարկվել «Garantex»-ի երեք ղեկավարների և Ռուսաստանում ու Ղրղզստանում գործող վեց փոխկապակցված ընկերությունների նկատմամբ, որոնց նախարարությունը մեղադրում է վնասակար կիբերգործունեության մեջ բորսայի մասնակցությանը աջակցելու համար։

Դրանից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Նրա խոսքով, Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը դեռ ցանկանում է ավարտել հակամարտությունը Ուկրաինայում և հետևաբար, բոլոր տարբերակները բաց է թողնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»