Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:55 14-08-2025

Մաթեմ չիմացող իշխանությունները գլուխ են արդուկում, թե Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարներ է բերելու

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը գրել է.

«Մաթեմ չիմացող իշխանությունները այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու։

Եկեք հասկանանք, թե ինչքան եկամուտ կարող է ստանալ Հայաստանը որպես տրանզիտային երկիր։

Այս պահին, Ադրբեջանով դեպի Թուրքիա անցնող գազամուղը, նավթամուղը, երկաթգիծը անցնում է Վրաստանով, որի դիմաց Վրաստանը ստանում է եկամուտներ։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից, որով անցնում է ադրբեջական նավթի մոտ 80%-ը, Վրաստանը ստանում է մոտ 60 մլն դոլար եկամուտ։

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղից, որով անցնում է ադրբեջական գազի արտահանման գրեթե ամբողջ ծավալը, Վրաստանը ստանում է 5% գազ՝ որպես տրանզիտային վճար։ Գումարային արտահայտությամբ դա կազմում է մոտ 200 մլն դոլար։

Վրացական երկաթուղու շահույթը տրանզիտ բեռնափոխադրումներից կազմել է մոտ 20 մլն դոլար։
Արդյունքում Վրաստանը ստանում է մոտ 280 մլն դոլարի եկամուտ։
Հիմա գանք Հայաստան։

Ակնհայտ է, որ Հայաստանով չեն կարող անցնել նույն ծավալի նավթ ու գազ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի արտահանումը գրեթե ամբողջությամբ արդեն անցնում է Վրաստանով։ Ընդ որում, տնտեսապես գրեթե բացառվում է, որ դեպի նույն կետ՝ Թուրքիա, Եվրոպա, լինի տրանզիտային երկու ուղի։

Ամեն դեպքում, ենթադրենք, որ Հայաստանով կանցնի ադրբեջական գազի և նավթի արտահանման 25-30%-ը, որի դիմաց Հայաստանը կստանա մոտ 70 մլն դոլար:

Երկաթգծի պարագայում հնարավոր է Հայաստանը գտնվի ավելի շահեկան դիրքերում և ենթադրենք Վրաստանով անցնող ամբողջ ծավալը կանցնի Հայաստանով։
Արդյունքում Հայաստանը կստանա մոտ 90 մլն դոլար եկամուտ, որի կեսը կգնա ԱՄՆ-ին, կեսը կմնա Հայաստանին։

Այդ 45 մլն դոլարը կկազմի բյուջեի եկամուտների 0,6 %-ը, որը կբավականացնի բարձրացնել կենսաթոշակները 3000 դրամով․․․»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան