Ներքին 1 տարի առաջ - 17:34 14-08-2025

Սեղմ ժամկետներում կիրականացվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցումը

Կառավարությունը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմումը: ՀՀ 2025 թ. պետական բյուջեի էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգում» միջոցառմամբ 2025 թ․ ինն ամսվա համար նախատեսվել է 10,029,980.0 հազ. դրամ, իսկ տարվա համար՝ 13,529,980.0 հազ. դրամ, սակայն միջոցառման աշխատանքների իրականացման մրցութային գործընթացների երկարաձգմամբ պայմանավորված հնարավոր է նախատեսված միջոցներից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը 2025 թ. ինն ամսվա համար հատկացնել 828,000.0 հազ. դրամ, իսկ տարվա համար հատկացնել 1,035,000.0 հազ. դրամ: 1,035,000.0 հազ. դրամի չափով միջոցները միջոցառման շրջանակներում օգտագործելու նպատակով վերջինս վերաբաշխվել է 2026-2028 թթ. ժամանակահատվածի համար:

Որոշման ընդունմամբ՝ հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին կհասցվի ծրագիրը, ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից կհասնի միչև 1200 ՄՎտ-ի, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը, հուսալիությունը և կայունությունը, հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան