Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 14-08-2025

Դոկին էդքան էլ «բալետ չեմ անում»․ կարողա ճիշտ ա խոսում, բայց ոչ մաքուր․ հարցում

ԱՄՆ կալանավայրից ուղարկված աուդիոուղերձում ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտնել է, որ մոտ ապագայում կունենա էքսկլյուզիվ եթեր։

«Մոտ ապագայում, չեմ ուզում օր, ժամ ասել, կունենամ էքսկլյուզիվ, յուրահատուկ ուղիղ եթեր, բայց միայն իմ թելեգրամյան ալիքով։ Քանի որ ուղիղ եթերը չի պահպանվում, այն հնարավորություն կունենան դիտելու միայն այն մարդիկ, ովքեր բաժանորդագրված են և այդ պահին հետևեն իմ թելեգրամյան ալիքին»,- ասել է Ղուկասյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վարդան Ղուկասյանը խոստանում է, որ էքսկլյուզիվ եթեր է ունենալու։ Դուք սպասո՞ւմ եք նրա խոսքին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի լսում Վարդան Ղուկասյանին և չի սպասում նրա խոսքին, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։
«Չէ, բոմժի մեկն ա էլի», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Վարդան Ղուկասյանը ստախոս է։
«Անպայման, միակ ստախոս մարդն է այս երկրի, մի հատ էլ ճշտախոս ունենք մեր վարչապետը։ Ստախոս ա, բա ինչ ա, ինչ ա ասել, որ ճիշտ ա էղել», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`Վարդան Ղուկասյանը մաքուր չի խոսում։
«Ես էդքան իրան «բալետ» չեմ անում, ինքը մաքուր չի խպոսում, կարող ա ճիշտ ա խոսում, բայց ոչ մաքուր», - ասաց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»