Ներքին 1 տարի առաջ - 12:58 14-08-2025

Խուդաթյանը Շիրակի ղեկավարության հետ եղել է պետբյուջեի միջոցներով նորոգվող ճանապարհների շինհրապարակներում

ՏԿԵ նախարարը այցելել է Շիրակի մարզ և մարզի ղեկավարության հետ եղել է պետբյուջեի միջոցներով նորոգվող մի շարք ճանապարհների շինհրապարակներում: Այցելության ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարին ուղեկցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և փոխտնօրեն Արման Խաչատրյանը։

Շիրակի մարզի ղեկավարության հետ նրանք եղել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվող մի շարք ճանապարհահատվածների շինարարական հրապարակներում։

Պաշտոնյաները դիտարկել են՝

▪️Զարինջա-Ձիթհանքով 4.3կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,

▪️Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր - /Մ-3/ 5կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,

▪️Աշոցք-Բավրա 11.5կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,

▪️Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի մոտ 10.4կմ հիմնանորոգումը,

▪️Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող 2կմ ճանապարհի միջին նորոգումը։

Վերջիններս եղել են նաև Գյումրու Շիրակացու փողոցում, որի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։

Բոլոր տեղամասերում շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների առանցքում եղել են աշխատանքների որակի և ժամկետների հետ կապված հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան