Արտաքին 1 տարի առաջ - 11:28 13-08-2025

Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է հանգեցնել նոր տնտեսական հակասությունների․ իրանցի պաշտոնյա

Իրանի Առևտրի պալատի՝ տրանսպորտի, տարանցման և լոգիստիկայի գործերով հանձնաժողովի ղեկավար Ռեզա Ռուստամին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» (Թրամփի ուղի - TRIPP) բացումը կարող է թուլացնել Իրանի տարանցիկ դիրքը և բարդացնել Եվրոպայի հետ ցամաքային կապերը։

Այս մասին հաղորդում է «Ազատ Իրան» տելեգրամյան ալիքը։

Ռուստամիի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» (Թրամփի ուղի - TRIPP) ստեղծումը կփոխի տարածաշրջանում տարանցիկ հավասարակշռությունը։ Նա նշել է, որ դա կստիպի իրանական լոգիստիկ ընկերություններին օգտագործել Թուրքիայով անցնող երթուղին, ինչը կբարձրացնի տրանսպորտային ծախսերը և կնվազեցնի մրցունակությունը։

Նրա խոսքով՝ բեռնափոխադրումների սակագների բարձրացումը 12-15%-ով կբարձրացնի արտադրանքների ինքնարժեքը, ինչը լրացուցիչ տնտեսական ճնշում կստեղծի Թեհրանի վրա։

Հանձնաժողովի ղեկավարը պնդել է, որ «միջանցքի» ակտիվացումը կարող է փոխել տրանսպորտային ուղիները ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը, ինչը կարող է հանգեցնել նոր տնտեսական հակասությունների։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով