Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:35 12-08-2025

Կռանովշիկ տղա եմ, գործ չեն տա, որ աշխատեմ, սաղ օրը պարապ-սարապ ման գուկամ. ջրաձորցի

Ջրաձորցի 62-ամյա Ալեքսան Մանուկյանը նախքան զրույցն սկսելը ցույց է տալիս փոքրիկ տնամերձ հողամասը, որտեղ, ինչպես ինքն է ասում՝ իր ընտանիքի ապրուստն է։

Ջրաձորցի տղամարդն ասում է, որ նույնիսկ փոքրիկ հողամասը ոռոգելն է խնդիր իրենց գյուղում՝ ջուր չունեն։

«Խմելու ջուր չկա, քիչմ կհավաքենք, կօգտագործենք։ Գազամատակարարում չկա․ ապրեցինք, յոլա գնացինք, բայց օգուտ չկար»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է տղամարդը։

Ալեքսան Մանուկյանը պիտի թոշակի անցնի, բայց ստաժի հետ կապված խնդիր ունի։

Տղամարդն ասում է, որ արխիվից անհետացել են աշխատանքային տարիները փաստող թղթերը։

«Գործ չեն տա, ստաժս էլ կերան։ Կռանովշիկ տղա եմ, գործ չեն տա, որ աշխատեմ, սաղ օրը պարապ-սարապ ման գուկամ»,-նեղսրտում է տղամարդը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա