Ներքին 1 տարի առաջ - 14:35 19-12-2024

Բոլոր տեղակալներն ազատվել են պաշտոններից, ես եմ որոշում՝ ում հետ աշխատեմ. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կադրային փոփոխությունները բնական և անհրաժեշտ գործընթաց են:

«Իմ նշանակումից հետո նախարարի բոլոր տեղակալներն ազատվել են պաշտոններից։ Նորմալ է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Կարծում եմ՝ դա նախարարի իրավունքն է՝ աշխատել կամ չաշխատել որևէ տեղակալի հետ»,- ընդգծեց նա:

Գալյանը չմեկնաբանեց կադրային փոփոխությունների պատճառները։ Դիտարկմանը՝ կամայակա՞ն որոշումներ է կայացնում, Գալյանը արձագանքեց. «Օրենքի վրա հիմնված որոշումներ եմ կայացնում, օրենքը թույլատրում է, որ նման որոշումներ կայացնեմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով