Ներքին 1 տարի առաջ - 15:17 12-08-2025

Հանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են 2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում։

2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։

Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ Լոռիում և Գեղարքունիքի մարզի առանձին վայրերում դիտվեցին նորմայից ավել տեղումներ։

Հուլիս ամսվա վերջին տասնօրյակը առանձնացավ բարձր ջերմաստիճաններով։ Օդի միջին օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 2-4 աստիճանով։ Հուլիսի 29-31-ը Հանրապետության առանձին շրջաններում դիտվեցին սաստիկ շոգեր։ Արարատյան դաշտում և Արենիում օդի առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին 40 °C-ը։ Հուլիսի 30-ին Արենիում և Ուրցաձորում օդի ջերմաստիճանը հասավ 41․5 °C-ի։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 20․5 °C , իսկ ամենազովը՝ 1946 թվականին՝ 14․6 °C միջին ամսական ջերմաստիճանով ։

Ամենախոնավ հուլիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 125․8 մմ, իսկ ամենաչորը՝ 1978 թվականին՝ 5․1 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 15 % կամ 7 մմ-ով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով