Ներքին 1 տարի առաջ - 17:58 11-08-2025

Գազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ

Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու, Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադյան) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ («Անգեղակոթ-Ջերմուկ» DN500 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 13-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, «Նորաշ», «Ս․Կ․ Կազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Բորիսովկա» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Գազպրոմ Արմենիա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով