Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:46 10-08-2025

Իմ աչքով եմ տեսել Հադրութն ու Շուշին գրավելը, Ջերմուկին մոտենալը․ հերի՛ք է, էլ չեմ ուզում

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Տեսնես, խաղաղության այս պայմանավորվածությունները սրտանց քննադատողներից քանի՞սն են մարտերի ժամանակ եղել Հադրութում, Շուշիում կամ Ջերմուկում ու ունեցել քաղաքը պահելու անզորությունը այդ զգացումը։

Քանի՞սն են տեսել, թե խաղաղության այլընտրանքը որն է։ Ու ո՞րն է այդ մարդկանց առաջարկը։ Ինչ-որ պարզ լուծումներով դառնալ Ադրբեջանից ուժե՞ղ։ Կներեք, մեկ էլ Ադոլֆ Հիտլերն էր պատերազմի վերջում հավատում Վունդերվաֆեներին։

Չեմ ուզում ոչ մեկին պատերազմով վախեցնեմ, բայց ջայլամ էլ չարժի լինել ու այդ իրականությունն անտեսել։

Ես, որոշ չափով, իմ աչքով եմ տեսել Հադրութն ու Շուշին գրավելը, տեսել եմ Ջերմուկին մոտենալը։ Հերիք է, էլ չեմ ուզում տեսնեմ։ Էլ չեմ ուզում զգամ հայկական քաղաք պաշտպանելու անզորությունը։

Հ.Գ. Խոսքս վերաբերվում է Հայաստանը սիրող ու խաղաղության պայմանավորվածությունը քննադատող մարդկանց, չեմ խոսում ռուսական ագենտների ու առաջնագծից փախածներից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի