Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:30 10-08-2025

Անընդունելի և ցինիկ եմ համարում այն հրճվանքն ու հպարտությունը, որ ծորում է իշխանության դեմքից

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և թիմը հայտարարում են, որ իրենք չեն կորցրել Արցախը, այլ նվաճել են Հայաստանի Հանրապետությունը:

Պատմությունը պետք է նայել ընթացքի մեջ:

Չես կարող վերջնական գնահատական տալ այն աղետ-արհավիրքին, որ եկավ Փաշինյանի իշխանության տարիներին:

Ես հասկանում եմ, որ ավելի վատ կարող էր լինել և կարող է լինել: Բայց անընդունելի և ցինիկ եմ համարում այն հրճվանքը և հպարտությունը, որ ծորում է իշխանության դեմքից:

Միշտ պետք է հիշենք, և եթե Դուք չհիշեք, մենք ենք հիշեցնելու, որ մի ողջ սերունդ ենք կորցրել նաև Ձեր արկածախնդիր, անպատասխանատու քաղաքականության արդյունքում:

Այո՛, հարձակվել է Ադրբեջանը:
Այո՛, նրա հետ էր Թուրքիան:
Այո՛, նրա հետ էր նաև Ռուսաստանն ու ամբողջ աշխարհը:

Մարդիկ հարցնում են՝ սրա վերջը ի՞նչ է լինելու:

Պատասխանը շատ պարզ է: Սրա վերջը մեր բոլորիս աշխատելն է օր ու գիշեր հանուն Հայաստանի և հանուն այն սերունդների հիշատակի, որոնք գնացին հանուն հայրենիքի ու չվերադարձան տուն՝ իրենց երեխաների, մայրերի, կանանց, հայրերի, պապիկների ու տատիկների գիրկը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան