Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:20 10-08-2025

«Նայում էի մարդկանց դեմքերին ու մտածում՝ լավ, նիուժե՞լի էս մարդիկ չեն հասկանում գլխիներիս գալիքը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկու օր է՝ լուռ հետևում եմ ցանցում տիրող էյֆորիային ու ընկնում հիշողությունների գիրկը։
2018-ի ապրիլի վերջին լուռ քայլում էի Երևանի փողոցներում ու ուշադիր նայում էի էյֆորիա «ճառագող» մարդկանց դեմքերին։ Հատուկ էի անում - ուզում էի էդ պատկերն ավելի խորը դաջվի հիշողությանս մեջ։ Մինչև հիմա հիշում եմ մանր կարմիր պուտիկներով սարոչկա հագած մի աղջկա, որը խզված ձայնով ինչ-որ անկապ բաներ էր գոռում Մաշտոցի պողոտայում։ Հիշում եմ գլխին Տիգրան Մեծի թղթե թագ դրած երեք թե չորս երիտասարդի, որոնք լայն ժպիտով ծաղիկներ էին նվիրում անցնող-դարձող աղջիկներին։ Շատերիդ եմ հիշում։ Լուռ քայլում ու մտածում էի՝ «լավ, նիուժե՞լի էս մարդիկ չեն հասկանում գլխիներիս գալիքը»։

2019-ի օգոստոսն եմ հիշում, երբ Ստեփանակերտի հրապարակում գերագույն դավաճանը բղավում էր «Արցախը Հայաստան է և վերջ»։ Հիշում եմ հրճվող արցախցիներին։ Հիշում եմ նրանց հետ զրույցներս։ Էն, որ ասում էի՝ «լավ, նիուժե՞լի չեք հասկանում գլխիներիդ գալիքը»։
Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում՝ կոչել «հաղթանակ» կամ թեկուզ «ձեռքբերում» ու հրճվե՞լ դրանով։ Դա ուղղակի դուրս է առողջ տրամաբանությունից։

Երկու օր է՝ լուռ հետևում եմ ցանցում տիրող էյֆորիային ու ընկնում հիշողությունների գիրկը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան