Ներքին 1 տարի առաջ - 22:43 09-08-2025

Բոլոր հերթական ընտրություններում հաղթելու է Նիկոլը․ Աղասի Ենոքյան 

Աղասի Ենոքյանը գրում է.

«Ես չեմ մեղադրում ոչ Նիկոլին, ոչ էլ Ալիեւին՝ նրանք Հայաստանի թշնամիներն են եւ անում են այն, ինչ պետք է անի թշնամին՝ կործանում են Հայաստանը։

Ես մեղադրում եմ նրանց, ովքեր փայփայում եւ ամրացնում են Նիկոլին։ Մեղադրում եմ այն տիտուլյար ընդդիմությանը, ով Նիկոլին արգելելու ու հեռացնելու փոխարեն, մի քանի անհասկանալի քաղաքական գենեոլոգիայով լակոտների կոչով զբաղված է «ով բերեց Նիկոլին» ճամարտակությունից հաճույք ստանալով։

Ես մեղադրում եմ նրանց, ովքեր ծուլորեն նայում են Հայաստանի Հանրապետության կործանմանը եւ ասում․ «թող առաջ սրանք ստորագրեն հրաժարականի պահանջը, հետո նոր՝ մենք», «մի հատ ցույց տվեք փողոցում կանգնածներին, հետո նոր կսկսենք իմպիչմենթը»։

Ես մեղադրում եմ նրանց, ովքեր անգամ ծեծվելուց ու բանտարկվելուց խելք չհավաքելով, մատից ծծած սոցիոլոգիայով մեծամիտ հաշվարկներ են անում, թե որ ընդդիմությունը մյուսի հանդեպ ինչ առավելություն ունի եւ հերթական ընտրություններում քանի տոկոս կհավաքի։

Համոզված եղեք, ԲՈԼՈՐ հերթական ընտրություններում հաղթելու է Նիկոլը, իսկ ավելի ուշ, Հայաստանի պատմության արդեն ադրբեջաներեն դասագրքերում դուք եք ներկայացվելու որպես դավաճան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող