Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:46 08-08-2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավորի և անհնարինի միջև է

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երրորդ Հանրապետության վերջը. երեկոյան խոհեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ թե լավի կամ վատի, այլ հնարավորի և անհնարինի միջև է:

Հայաստանը սարսափելի պարտություն է կրել, Արցախը հայաթափվել է, և այս պայմաններում խոսք չի կարող լինել լավի մասին: Այս խաղաղությունը, եթե լինի, իրավաբանորեն և պատմականորեն ամրագրում է մեր պարտությունն ու Երրորդ Հանրապետության վերջը:
Մենք մտնում ենք, ավելի ճիշտ՝ Արցախի հայթափումից հետո, մտել ենք Չորրորդ Հանրապետություն:

Պետք է կրկնեմ այն, ինչ գրել եմ նախկինում. Ռոբերտ Քոչարյանը և ռազմապետական հանցավոր խմբակը, ապա Սերժ Սարգսյանն ու թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանը իրենց արկածախնդրական քաղաքականության արդյունքում Հայաստանը հասցրել են այս վիճակին՝ մսխելով Արցախյան առաջին պատերազմի նվաճումները:

Նրանք կանգնելու են Հայոց պատմության պատասխանատվության պատի տակ:

ԲԱՅՑ:

Եթե մենք կարողանանք պահել այս Հայաստանը իր տարածքային ամբողջականությամբ և սուվերենությամբ, ապա դա կլինի Չորրորդ Հանրապետության ԾՆՆԴԱՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:

Ամենքս մեղք ունենք այսօրվա համար և մեր մեղքերը քավելու համար պետք է մեղվի նման աշխատենք այս երկրի համար:

Համբուրում եմ մեր սուրբ հողը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան