Ներքին 1 տարի առաջ - 12:22 08-08-2025

Դատավոր Դոլմազյանն ավելի ամրապնդեց իմ այն պնդումը, որ հետապնդումը քաղաքական է. Ռուբեն Վարդազարյան

Իհարկե, սպասելի էր, քանի պատվերը կար, որ Վարդազարյանը պետք է դատապարտվի: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով քիչ առաջ ազատազրկվեց մեկ ու կես տարով:

Վարդազարյանը նշել է, որ դատավոր Դոլմազյանն ավելի ամրապնդեց իր այն պնդումը, որ հետապնդումը քաղաքական է։

«Դատաքննությունը լրացնելու հիմքով դատավարությունը վերսկսելու պրոցեսն ինքնին ապացույց է, որ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, որովհետև փորձեց լրացուցիչ ապացույց ձեռք բերել՝ այն չունենալով մեկ անգամ արդեն ավարտված պրոցեսի ընթացքում»,-ասաց ԲԴԽ նախկին նախագահը:

Անդրադառնալով Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններին՝ Վարդազարյանը համոզմունք հայտնեց, որ վճիռը թողնելու են անփոփոխ, թեև նշեց, որ անպայման կբողոքարկի:

«Իմ ձեռքերը ազատ կլինեն, որ դիմեմ Եվրոպական դատարան»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ «հիմա, ով չի նստում, ամոթ է»։

«Դուք էլ նստեք, ամեն ինչ դեռ առջևում է»,- կատակով ասաց Վարդազարյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում