Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:00 07-08-2025

«Պատմական ֆոնին» ընդդիմությունը թող շարունակի մազերը ֆենել, մանիկյուր անել․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական, հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սյունիքի ճանապարհը կդառնա Թրամփի անվան տռաս

Եվ այսպես, վաղը Վաշինգթոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցություններում կողմերը խաղաղության շրջանակային փաստաթուղթ կստորագրեն, որն իր մեջ կներառի նաև Սյունիքով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղին տնօրինելու բացառիկ իրավունքը Միացյալ Նահանգներին հանձնելու դրույթը։

Ճանապարհը կոչվելու է «Միջազգային համագործակցության եւ խաղաղության Թրամփի ուղի» (Trump Route for International Peace and Prosperity), կրճատ՝ TRIPP:

Փաստորեն, Սյունիքի ճանապարհը 99 տարով հանձնում ենք Միացյալ նահանգներին, կորցնում ենք Իրանի հետ մեր սահմանը, շրջապատում ենք մեզ Թուրքիայով և Ադրբեջանով ու դառնում ենք շարքային մի վիլայեթ։

Էս «պատմական ֆոնին» ընդդիմությունը թող շարունակի մազերը ֆենել, մանիկյուր անել ու հնազանդ սպասել 26-ի նիկոլական ընտրությանը։

Վաղը Նիկոլը Վաշինգթոնում պոկելու է մի թուղթ, որի վրա գրված է՝ «խաղաղություն» ու դա ուտացնելով հպարտ հարկատուներին՝ գնալու է ընտրության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան