Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:22 07-08-2025

ՔՊ-ական համայնքապետը «ջրի գնով» օտարում է Դիլիջանի հողերը․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ական «արու» համայնքապետը հիմա էլ ընդլայնման, ուղղակի վաճառքի կարգով է «ջրի գնով» օտարում Դիլիջանի հողերը

Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանը նախկինում Դիլիջան քաղաքի հողերը ձևական աճուրդներով, շուկայականից բազում անգամ էժան գներով օտարում էր Երևանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների։ Ներկայումս էլ համայնքապետը հողերի ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքով է «ջրի գնով» օտարում հողերը։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Գրիգոր Մելյանը՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց, թիվ 40ա հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի սահմանների ճշտման և հողամասին կից փաստացի ավել օգտագործվող հողամասն իրեն օտարելու խնդրանքով: Կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմում է 1377.1քմ:

Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին` փաստացի ավել օգտագործվող 747.1քմ-ից 126.0քմ-ի (630.0քմ x 20%) նկատմամբ ճանաչել քաղաքացի Գրիգոր Մելյանի սեփականության իրավունքը, իսկ մնացած 621.1քմ (747.1քմ-126.0քմ) հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացուն:
Համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն օգոստոսի 1-ին որոշել է առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 40ա հասցեի 630.0քմ տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 747.1քմ հողամասից 126.0քմ հողամասի, բնակելի տան և օժանդակ շինության նկատմամբ ճանաչել քաղաքացի Գրիգոր Խնկանոսի Մելյանի սեփականության իրավունքը, իսկ 621.1քմ հողամասն օտարել ուղղակի վաճառքի ձևով: Օտարվող հողամասի արժեքը կազմում է 1 273 436 դրամ /հաշվարկված է հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով/»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան