Ներքին 1 տարի առաջ - 07:10 07-08-2025

ՀՀ ՔԿ-ում հարցաքննել են ՔՊ-ական պատգամավորի որդուն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում. նա այս պահին վկայի կարգավիճակ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել նրա հարցաքննությունից, թե ինչ է վերջինս պատմել Կոմիտեում։ Բագրատյանի որդին ՔԿ-ում հայտնել է, որ 40 օրական փոքրիկի, կնոջ, ծնողների եւ հարազատների հետ այցելել էր Նորավանք։ Վանական համալիրից վերադառնալիս ինչպես նորածինը, այնպես էլ իր մայրիկը վատ են զգացել։ Ըստ նրա ցուցմունքի` հասնելով հայրական տուն` մեքենան կայանել է շքամուտքի մոտ, որպեսզի փոքրիկը եւ մայրը րոպե առաջ տուն մտնեն։ Այդ պահին նրա մեքենային է մոտեցել ինչ-որ քաղաքացի եւ իր դժգոհությունը հայտնել, որ Շանթը մեքենան կայանել է ուղիղ շքամուտքի մոտ։ Ինքը եւ իր սանիկը` Դավիթը, բացատրել են, թե ինչն է խնդիրը, սակայն քաղաքացին շարունակել է դժգոհել։ Շանթի ընկեր Դավիթը մոտեցել է քաղաքացուն ու զրուցել հետը. զրույցը վեր է ածվել լեզվակռվի, սկսվել է քաշքշուկ ու պարեկները մոտեցել են, բոլորին ձերբակալել ու տարել բաժին։ Իսկ ի՞նչ ցուցմունք է տվել քաղաքացին, որ հորդորել է պատգամավորի որդուն մեքենան հեռացնել կայանված տեղից։ «Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում նա նշել է, թե նյարդայնացել է` տեսնելով կայանված մեքենան, որից հետո խոսակցությունը թեժացել է ու քաշքշել են միմյանց։ Փաստ է մեկ բան, որ Կոմիտեն հարցաքննել է բոլոր կողմերին. ինչ որոշում կկայացնի` կհետեւենք իրադարձություններին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանում 3 քաղաքացիների միջև տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանն է եղել, իսկ վիճաբանության պատճառն էլ մեքենայի կայանման հարցն էր։ Գնդակը Կոմիտեի դաշտում է, տեսնենք` ինչ կորոշի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»