Ներքին 1 տարի առաջ - 17:50 06-08-2025

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ ՀՁ» ՍՊ ընկերությանը 05․08․2025թ․-ին տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր՝

«Միդոկալմ (տոլպերիզոն), 150մգ դեղահատեր թաղանթապատ, 30 (3×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ, Հունգարիա, սերիա՝ T4A553A և T4A552A, պիտանելիության ժամկետ՝ 10.2027թ․) դեղի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

«Հետկանչի կարգադրագրի հիմք է հանդիսացել ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրությունը, առ այն, որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝սպեցիֆիկացիաների կամ որակի նորմատիվ փաստաթղթի կամ դեղագրքերի պահանջների հետ անհամապատասխանություն, ուստի անհրաժեշտ է դադարեցնել շրջանառությունը և իրականացնել հետկանչ։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաի օգտագործումից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով