Արտաքին 1 տարի առաջ - 20:44 05-08-2025

Նեթանյահուն կհրավիրի անվտանգության կաբինետի նիստ և կքննարկի Գազայի օկուպացիայի ծրագիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այս շաբաթվա վերջում կգումարի անվտանգության կաբինետի նիստ և կքննարկի, թե ինչպես է իսրայելական բանակը հասնելու իր նպատակներին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Մենք պետք է շարունակենք միասին կանգնել և միասին պայքարել մեր ռազմական նպատակներին հասնելու համար, որպեսզի հաղթենք թշնամուն, ազատ արձակենք մեր պատանդներին և ապահովենք, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար»,- ասել է Նեթանյահուն։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը, այդ թվում՝ ռազմական գործողություններ սկսել այն տարածքներում, որտեղ, ենթադրաբար, գտնվում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած պատանդները։

Նեթանյահուն իր մտադրությունների մասին հայտարարել է այն ժամանակ, երբ հրապարակվեցին Գազայում ազատ արձակված պատանդների նոր տեսանյութեր, որոնք սարսափեցրին իսրայելցիներին և արժանացան համաշխարհային առաջնորդների սուր քննադատությանը։

Իսրայելի վարչապետն ասել է, որ տեսանյութերը ամրապնդել են ՀԱՄԱՍ-ին տապալելու իր վճռականությունը։ Նա հայտարարել է պաղեստինյան անկլավն ամբողջությամբ օկուպացնելու իր մտադրության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում