Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 05-08-2025

Ռադ ըլնեն Նիկոլն էլ, Ալիևն էլ․ գուցե նոր զիջումներ ա անելու, դրա համար էլ գաղտնի են պահում. հարցում

Վաշինգտոնում Կովկասի հարցերով լրագրող Ալեքս Ռաֆօղլուն՝ հղում անելով բազմաթիվ աղբյուրների`X-ի իր էջում գրել է, որ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանը ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։

Նրա խոսքով`Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ՝ Բաքուն և Երևանը պատրաստ են հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Այդ տեղեկատվությունը հայտնում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները: Պաշտոնական Երևանն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունները։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու է հայկական կողմը Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը գաղտնի պահում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ գուցե ինչ-որ գաղտնիքներ կան, որոնք հայկակակն կողմը չի ցանկանում, որ հանրությունն իմանա։

«Հայկական կողմը չի խոսում, որովհետև երևի գաղտնիք կա, որ չի ուզում հանրայնացնի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Փաշինյանն ու Ալիևը նույնն են։
«Էրկուսն էլ նույն խուլիգանն են, նույն դպրոցն են գնացել»,- նշեց նա։

«Ես էդ հոգնածների հետ գործ չունեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`գուցե զիջումներ են սպասվում, դրա համար հանդիպման մասին լռում են։
«Ժամանակին Փաշինյանն ահագին բաներ էր ասում, բայց ժողովուրդը չէր ընդունում, դրա համար երևի մտածել ա, որ ավելի լավ ա չասի։ Պատերազմի ժամանակ ասում էր զիջումների պիտի գնանք, քիչ էր մնում խեղճ մարդու փորը բացեին, երևի դրա համար էլ մտածում է, որ ավելի լավ է լռի։ Հնարավոր ա, չի բացառվում զիջումներ լինեն», - ասաց նա։

«Ռադ ըլնեն Փաշինյանն էլ, Ալիևն էլ», - պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով