Ներքին 1 տարի առաջ - 13:54 05-08-2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ․ տեղի է ունեցել ՀՀ ԿԲ-ի խորհրդի նիստը

ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75%
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:

«ՀՀ կենտրոնական բանկի նախագահ տեղակալ Արմեն Նուրբեկյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։

Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը»,–ասված է հաղորդագրության մեջ։