Ներքին 1 տարի առաջ - 00:03 05-08-2025

Մի քիչ դեղնել է, բայց կվերականգնենք. Լոպեսի «հետքը»՝ «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկին

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո տեղում աշխատում են մասնագետները` խոտածածկի վիճակը գնահատելու համար, հաշվի առնելով, որ երգչուհու երկրպագուները պարել ու ցատկոտել են մարզադաշտում, իսկ առջևում Հայաստան–Պորտուգալիա խաղն է։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանը։

Օգոստոսի 3-ին տեղի ունեցած համերգին, ըստ պաշտոնական տվյալների, ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։

Հարցին՝ արդյոք խաղադաշտի վերականգնումն ավելի թանկ չէ, քան մարզադաշտի վարձակալության գումարը, Բարսեղյանը չպատասխանեց, հորդորելով մասնագիտական կարծիք ստանալ Ֆուտբոլի ֆեդերացիայից։

«Երեկվա համերգից հետո ես տուն չեմ գնացել , մենք այս պահին էլ մարզադաշտում ենք։ Բնական է, մարդիկ կանգնել են, խոտը չի ջրվել , մի քիչ դեղնել է, բայց կարծում եմ՝ կվերականգնենք։ Պետք է ջրենք ու հնձենք , որևէ այլ բան պետք չէ»,- ասաց Բարսեղյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան