Արտաքին 1 տարի առաջ - 21:02 04-08-2025

Եվրոպան դժվար թե կարելի է համարել «ռազմավարականորեն անկախ» խաղացող. Ժոզեպ Բորել

ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագրի արդյունքը ցույց է տալիս, որ Եվրոպան դժվար թե կարելի է համարել «ռազմավարականորեն անկախ» խաղացող:

Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի նախկին գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Քաղաքական տեսանկյունից արդյունքը շատ վատ է։ Այն ստեղծում է թուլության և Թրամփի պահանջներին հնազանդվելու տպավորություն և ցույց է տալիս, որ Եվրոպան դժվար թե կարելի է համարել ռազմավարական առումով ինքնուրույն խաղացող»,- EUobserver-ին ասել է Բորելը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Վաշինգտոնի և Բրյուսելի միջև առևտրային համաձայնագիրը։

Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքը դիտարկում է որպես «ամենաքիչ վատ տարբերակ», մինչդեռ, նրա կարծիքով, նման արդյունքը եվրոպացի պաշտոնյաների «ձախողված ռազմավարության» և Միացյալ Նահանգների սպառնալիքի մարտավարության հետևանք է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով