Ավելին 1 տարի առաջ - 14:37 04-08-2025

14-ամյա ադրբեջանցի դեռահասը հրկիզել է ոստիկանական բաժանմունքը՝ կեղծ օգտատիրոջ դրդմամբ

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի քաղաքացի 14-ամյա դպրոցականը հրկիզել է նախկին ոստիկանական բաժանմունքը` տրվելով սոցցանցերում տարածված խաբեությանը։

Տղան համացանցում ծանոթացել է մի աղջկա հետ, որը խնդրել է ուղարկել տարբեր հանրային շինությունների աշխարհագրական դիրքը։ Լուսանկարները ստանալուց հետո աղջիկը ջնջել է նամակագրությունը և արգելափակել դեռահասին։

Կարճ ժամանակ անց նրան զանգահարել է անհայտ տղամարդ և պնդել, որ տղայի տրամադրած տվյալներն օգտագործվել են հանցագործության նպատակներով։ Հետևանքներից խուսափելու համար տղային հորդորել են հրկիզել նախկին ոստիկանական բաժանմունքը՝ խոստանալով 250 հազար ռուբլի վարձատրություն։

Դպրոցականը պատրաստել է Մոլոտովի կոկտեյլ և նետել այն շենքի վրա։ Դեպքի առթիվ ռուսական իրավապահները հարուցել են ահաբեկչության հոդվածով քրեական գործ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով