Արտաքին 1 տարի առաջ - 00:03 03-08-2025

Ռուսաստանը կարող է փակել Ադրբեջանի հետ օդային հաղորդակցությունը

Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքներն «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում։ Այս մասին RTVI-ին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։

«Ինչ վերաբերում է ռուսական քաղաքների և աշխարհագրական հասկացությունների վերանվանմանը, որը Ադրբեջանը որոշել է իրականացնել որպես վրեժ, ես նրանց հաջողություն եմ մաղթում։ Միակ բանն այն է, որ այս իրավիճակում մենք դժվար թե կարողանանք Ադրբեջանից գնացքներ և ինքնաթիռներ ընդունել, եթե այնտեղ նպատակակետը գրված լինի այնպես, ինչպես նրանք այժմ որոշել են»,- զգուշացրել է Զատուլինը։

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը՝ «որպես այսօրվա Ադրբեջանից ավելի մեծ պատմական արմատներ ունեցող պետություն» և որպես «ավելի հասուն հասարակություն», «հիմարություններ չի անի» և հայելային գործողություններով չի արձագանքի ադրբեջանական լրատվամիջոցներում ռուսական քաղաքների անվանափոխությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով