Ներքին 1 տարի առաջ - 23:42 01-08-2025

Վերաքննիչ դատարանը մերժել է Բագրատ Սրբազանի կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը. փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Բագրատ Սրբազանի կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Մենք հիմնավորել էինք, որ կալանքը հիմնովին անհիմն է։ Ցավոք մեր դատարանները դարձել են այս իմաստով կանխատեսելի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը կալանավորվեց հունիսի 26-ին։ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակում՝ իբրեւ «ահաբեկչություն» նախապատրաստելու հոդվածով։

Այս գործով այժմ կալանավորված են եւս 14 անձ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Օրեր առաջ դատավոր Վազգեն Ռշտունին այս գործով կալանավորված Հրայր սարկավագին ազատ արձակեց։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով