Արտաքին 1 տարի առաջ - 20:47 01-08-2025

Պուտինը համաձայնել է բանակցություններում ուկրաինական կողմի առաջարկին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համամիտ է Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում խոսելու վերաբերյալ ուկրաինացի բանագնացի կարծիքին, որը վերջինս հնչեցրել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի ընթացքում:

Այս մասին Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ի դեպ, ուկրաինական պատվիրակության կողմից միտք հնչեց այն մասին, որ, հավանաբար, իմաստ ունի խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում։ Նման կարծիք հայտնեց ուկրաինական պատվիրակության ղեկավարներից մեկը։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ դա ճիշտ է»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Անդրադառնալով մարդասիրական հարցերի քննարկման կարևորությունը՝ ՌԴ նախագահն ընդգծել է. «Դա ռուսաց լեզուն է, անկախությունը և Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու, քրիստոնեության զարգացման արժանի պայմանները։ Այս ամենը պետք է համընդհանուր քննարկվի և դրվի երկարաժամկետ խաղաղության հիմքում՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ