Ներքին 1 տարի առաջ - 13:58 01-08-2025

Ռուսաստանը շարունակում է ցավոտ հարվածներ հասցնել Բաքվի բարբարոսական վարչախմբին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ռուսաստանը շարունակում է նաև քարոզչական տիրույթում շատ ցավոտ հարվածներ հասցնել Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ անդրադառնում են Ադրբեջանի արհեստածին լինելու հանգամանքին, տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ վարվող ձուլման քաղաքականությանը, ադրբեջանական կոչվող ինքնության խոցելի կետերին և այլն։

Բայց այս ամենից զատ, բավական ակտիվորեն շրջանառվող Արցախի հայկականության մասին ռուսաստանյան խոսույթն ամենավտանգավորն ու ցավոտն է դիտարկվում Բաքվի բռնապետի կողմից, քանի որ նա էլ է լավ հասկանում, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված։

Խտապատկերում՝ Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության այսօրվա նյութն է՝ ոչ թե ինչ-որ անհայտ «Խանքենդիի», այլ Ստեփանակերտի մասին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում