Արտաքին 1 տարի առաջ - 12:45 01-08-2025

Թրամփի կողմից հայտարարված նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին՝ օգոստոսի 1-ի փոխարեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աշխարհի մի շարք երկրների նկատմամբ սահմանված նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին: Այս մասին հաղորդում է CNN-ը։

Ըստ հրապարակման՝ նոր մաքսատուրքերի ռեժիմն ուժի մեջ չի մտնի ուրբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, ինչպես սպասվում էր։ Դրա փոխարեն՝ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին, որպեսզի մաքսատանը և սահմանային ծառայությանը բավարար ժամանակ տրվի նոր մաքսատուրքերը գանձելու նպատակով անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար։

Հուլիսի 31-ի երեկոյան Թրամփը հրամանագիր է ստորագրել 68 երկրի և ԵՄ-ի համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։

Ըստ դրա, օրինակ, Շվեյցարիայից ներմուծումն այժմ կհարկվի ավելի բարձր՝ 39% դրույքաչափով՝ 31%-ի փոխարեն, որն ԱՄՆ նախագահը խոստացել էր սահմանել ապրիլին։

Միևնույն ժամանակ, Լիխտենշտայնի համար դրույքաչափը 37%-ից նվազեցվել է մինչև 15%։

Թուրքիայից կգանձվի 15% մաքսատուրք:

Հուլիսի 31-ին հրապարակված հրամանագրում Թրամփը պաշտոնապես հաստատել է համաձայնագրերն այնպիսի առևտրային գործընկերների հետ, ինչպիսիք են Եվրամիությունը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը, Ֆիլիպինները։

Հրամանագրում չնշված երկրներից կգանձվի 10%-ի չափով բազային մաքսատուրք։

Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ որոշում է ընդունել 90 օրով կասեցնել ներմուծման մաքսատուրքերի բարձրացման կիրառումն ավելի քան 75 երկրի նկատմամբ, որոնք երկխոսություն էին խնդրել այս հարցի շուրջ, վերջնաժամկետ սահմանելով հուլիսի 9, ապա այն երկարաձգել էր մինչև օգոստոսի 1-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով