Արտաքին 1 տարի առաջ - 19:05 30-07-2025

Մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել պատժամիջոցների նկատմամբ. Կրեմլը՝ Թրամփի սպառնալիքների մասին

Ռուսաստանի տնտեսությունը տարիների ընթացքում իմունիտետ է ձեռք բերել պատժամիջոցների նկատմամբ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի սպառնալիքները նոր սահմանափակող միջոցառումներ մտցնելու վերաբերյալ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք բավականին երկար ժամանակ ապրում ենք հսկայական թվով պատժամիջոցների ներքո։ Մեր տնտեսությունը գործում է հսկայական թվով սահմանափակումների ներքո։ Հետևաբար, իհարկե, մենք արդեն որոշակի իմունիտետ ենք ձեռք բերել այս առումով»,- ասել է նա՝ պատասխանելով նոր սահմանափակումների ներդրման նախապատրաստական աշխատանքների մասին հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կրճատում է Ռուսաստանին Ուկրաինայի հետ խաղաղություն հաստատելու համար տրված ժամանակը մինչև 10 օր։ Նա նաև սպառնացել է սահմանել մաքսատուրքեր և երկրորդական պատժամիջոցներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի