Արտաքին 1 տարի առաջ - 22:46 29-07-2025

Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնի հրադադարին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնվի Գազայում հրադադարին և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է AP գործակալությունը։

Սթարմերը նախարարներին հրավիրել է ամռանը հազվադեպ անցկացվող կաբինետի նիստի՝ քննարկելու համար Գազայում տիրող իրավիճակը։

«Իսրայելական կողմին հայտնել եմ, որ Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստին պետությունը մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, եթե Իսրայելի կառավարությունը էական քայլեր չձեռնարկի Գազայի սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար, չհասնի հրադադարի, հստակ չասի, որ Արևմտյան ափում անեքսիա չի լինի և չպարտավորվի երկարատև խաղաղության գործընթացի անցնել, ինչը կապահովի երկու պետությունների լուծումը»,- ասել է Սթարմերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով