Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:06 29-07-2025

Տրանսպորտի անմարդկային պայմանների ֆոնին սակագնի բարձրացումը և տուգանքները սոցիալական անարդարություն են

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երևանի հանրային տրանսպորտում վերահսկողության ուժեղացման և ուղևորների տուգանման գործընթացի մեկնարկի նախապատրաստական աշխատանքը ցույց է տալիս, թե ինչպես է քաղաքային իշխանությունը քաղաքացուն դիտում ոչ թե որպես սպասարկվողի, այլ որպես եկամտի աղբյուր` թալանի ու տուգանքի մատերիալ։

Զավեշտն այն է, որ մինչդեռ 17,000-ից ավել քաղաքացի իրենց ստորագրությամբ դեմ են արտահայտվել տրանսպորտի թանկացմանը` նշելով դրա սոցիալական ծանր հետևանքները և առաջարկել չթանկացնելու նախագիծ, սակայն իշխանությունը փախավ քննարկումից, որոշել է ոչ միայն անտեսել այդ նախագիծը, այլև ավելացնել ճնշումը՝ տուգանելով մարդկանց։

Սա ունի մի քանի առանցքային հետևանք.
1. Սոցիալական անարդարություն.

Տուգանքների համակարգի ներդրումը՝ առանց համակարգի բարելավման, իբրև թե կարգապահություն ապահովելու համար, իրականում սոցիալապես անապահով խավերի վրա հարված է հասցնում։ Ոչ բոլորն ունեն «վճարային քարտ» կամ մոբայլ հավելվածից օգտվելու հնարավորություն, հատկապես տարեցները կամ տեխնիկապես քիչ կողմնորոշվող քաղաքացիները։

2. Քաղաքացու կամքի անտեսում.

17,000 ստորագրությամբ նախագիծը մերժելը՝ առանց հանրային լսումների և քննարկան, խոսում է քաղաքացիական մասնակցության և ժողովրդավարության ձևական լինելու մասին։

3. Պատժիչ պետական մեքենայի տրամաբանություն.

Փոխանակ բարելավելու ծառայության որակը, ստեղծվում է հսկողության ու տուգանման մթնոլորտ։ Սա հիշեցնում է ոչ թե քաղաքացիներին աջակցող, այլ վախի միջոցով ենթարկեցնող կառավարման մոդել։

4. Համակարգը մնացել է հին, սակագինը բարձրացվել է, վերահսկումն ուժեղացվում է.

Քանի դեռ տրանսպորտը շարունակում է մնալ կեղտոտ, գերբեռնված, առանց չվացուցակի և անմարդկային պայմաններում, այդ ամենի ֆոնին սակագնի բարձրացումը և հիմա էլ՝ տուգանքները, ոչ այլ ինչ են, քան բացահայտ սոցիալական անարդարություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով