Արտաքին 1 տարի առաջ - 11:21 29-07-2025

Կրակոցներ՝ Մանհեթենում․ զինված անձը գրասենյակային շենքում սպանել է 5 հոգու

Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում Հուլիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 6-ը ծանր վիրավորվել են։

27-ամյա Շեյն Թամուրը սև BMW-ով հասել է գրասենյակային համալիր, որտեղ տեղակայված են Blackstone-ի, J.P. Morgan-ի և Ազգային ֆուտբոլային լիգայի գլխավոր գրասենյակները։ Նա նախ կրակել է շենքի նախասրահում՝ վնասելով ոստիկաններից մեկին, ապա բարձրացել է 33-րդ հարկ, որտեղ գտնվում է անշարժ գույքի հայտնի Rudin Management ընկերությունը։

Հենց այդ հարկում էլ հարձակվողը կրակ է բացել աշխատակիցների վրա, այնուհետև ինքնասպան է եղել։

Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է, որ Թամուրը գործել է միայնակ։ Դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Հետաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում