Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:08 28-07-2025

Ամեն մի մետր ասֆալտը, մանկապարտեզի նորոգված հրապարակը լայնորեն լուսաբանում ես, թեև պետական պարտքը կրկնապատկել ես

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ժամանակակից աշխարհում, իհարկե, փիառ տեխնոլոգիաներն են ամեն ինչ որոշում, ուստի որ իշխանությունը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, նա տիրապետում է մասսաներին: Եվ առնվազն ծիծաղելի են համեմատություններն այս իշխանությունների փիառ ջանքերի և նախկինների միջև, որքան էլ լեգենդներ հյուսվեն մեդիամագնատ փեսաների մասին:

Թվարկեմ այդ ջանքերից մի քանիսը.

Քայլ 1. Համացանցում ունենում ես մի քանի հազար օգտատեր, հազարն իրական ՔՊ- ականներ, մնացածը` վճարովի ծառայություններ մատուցողներ, որոնք իրենց վաստակածի դիմաց պարտավոր են զինվորի հնազանդությամբ, կամ` որոշակի իմպրովիզներով քո անձի ու քո քաղաքականության փիառն անել: Եվ միամիտ մարդկանց թվում է, թե բազմահազարանոց բանակ ունես դեռ: Այս բանակը նաև կարող է պատշաճ ֆոն լինել հետագա ընտրակեղծիքների համար, եթե կեղծելուց բացի ուրիշ ճար չունենաս իշխանության մնալու:

Քայլ 2. ամեն մի մետր ասֆալտը, ամեն աշակերտական սեղանն ու մանկապարտեզի նորոգված հրապարակը հնարավոր լայնորեն լուսաբանում ես ու ներկայացնում, որ աննախադեպ բարի գործ ես արել: Ճիշտ է` պետական պարտքը կրկնապատկել ես, բայց ախուրյանցին այդ պարտքը չի զգում, իսկ իր կողքի մանկապարտեզի գունավոր ներկած դարպասն ամեն օր է տեսնում:

Քայլ 3. Յուրաքանչյուր տոն և ուրախություն, ամեն հարսանիք, կնունք ու ծնունդ ներկայացնում ես որպես քո անձնական ձեռքբերում, քո նվեր հանրությանը: Ինչպես ջրոցին ներկայացրեց: Ընդ որում, արանքում հիշեցնում ես` բա ասում եք ժողովուրդը սթրեսի մեջ ա? Իսկ էդ խելահեղ տոներն ու անզուսպ ուրախությունը հենց սթրեսի և այդ սթրեսից դուրս գալու ջանքերի մասին են վկայում:

Քայլ 4. Դու, կինդ, երեխաներդ, թիմդ ողջ օրը ստատուսներ են գրում, իրենց անհոգ ու ուրախ կյանքը ցուցադրում: Մի կողմից «չուզողներին» ի ցույց, որ նյարդային խանգարում ստանան, մյուս կողմից` մյուսներին ներշնչելու համար, որ ամեն ինչ երկրում օքեյ է:

Քայլ 5. Անընդհատ նոր թիրախներ, նոր սկանդալներ ես հրահրում երկրում, որ ակտիվ հանրությունը քննարկելու բան ունենա. կրթարշավ ու վիճելի թեզեր, Իրական Հայաստան ու կեղծված Սահմանադրություն, Թուրանի ջուրը խմենք և միջանցքը արտապատվիրակենք, սրբազանների քեռակին ու կաթողիկոսի կուսակրոնություն, հասեք` ուզում են ինձ սպանեն, Գյումրու տոն և Վարդանիկի քրեական ենթամշակույթ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում