Ներքին 1 տարի առաջ - 19:20 28-07-2025

Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող գույքը կվերադարձվի Երևանին. դատարանը բավարարել է հայցը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25-ին պետական շահերի պաշտպանության գործով հերթական վճիռն է կայացրել հօգուտ դատախազության։

Դատական տեղեկատվական համակարգից հայտնի է դառնում, որ դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ. Ավագյանի, քննելով հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ կադաստրի կոմիտեի՝ կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վճռել է դատախազության հայցը բավարարել՝ «Սոգլասիե Արմենիա» ընկերության սեփականության իրավունքը Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչել կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը վերադարձնել Երևան համայնքին:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, այն է՝ արգելել պատասխանող «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը կատարելու գործողություններ, որոնք կհանգեցնեն Երևանի Արամի 32 հասցեում գտնվող «Սոգլասիե Արմենիա»-ին պատկանող չկառուցապատված 2859.40 քմ մակերեսով հողամասի սեփականատիրոջ փոփոխությանը, պահպանել մինչև վճռի կատարումը, որից հետո այն՝ վերացնել:

Խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ:

Իսկ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում