Ներքին 1 տարի առաջ - 22:00 26-07-2025

«Մեռանք» ասֆալտի սպասելով. Ալավերդու բնակիչ

Նախորդ տարվա ջրհեղեղը մեծ վնասներ հասցրեց նաև Ալավերդու Թումանյան 5 և 6 շենքերին: Օրեր շարունակ Դեբեդը հոսում էր այս շենքի բնակիների ավտոտնակներով, հեղեղվել էր շենքի բակը, քշվել էին բազմաթիվ մեքենաներ:

Աղետից հետո նախորդ տարի ամբողջությամբ նորացվեցին այս շենքերի կոյուղատար համակարգերը, բակերը խճապատվեցին՝ հետագայում ասֆալտապատվելու նպատակով:

Սակայն մեկ տարի անց իրավիճակը կրկին նույնն է: Բնակիչներն արդեն հոգնել են սպասելուց: Երեխաները դուրս գալ,բակում խաղալ չեն կարող, մանկական խաղահրապարկից անգամ չեն հեռացվել հին դիտահորերի բետոնե կոնստրուկցիաները, բակերում քայլել հնարավոր չէ:

Օրերս կառավարությունը հաստատեց Ալավերդի համայնքում 2024 թվականին տեղի ունեցած աղետի հետևանքները վերացնելուն միտված կապիտալ ծրագրերը, որոնցով Ալավերդի համայնքի ճանապարհների և բակային հատվածների ասֆալտապատման, կապիտալ վերանորոգման և խաղահրապարակների կառուցման աշխատանքների իրականացման համար նախատեսված է 50 մլն դրամ։

Համայնքապետարանից հայտարարվել էր,որ աշխատանքների պայմանագրերը կնքված են, մեկնարկը տրվի շուտով,սակայն բնակիչներն արդեն չեն հավատում այս խոստմանը, քանի որ ամիսներ շարունակ նույն պատասխանն են լսում:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան