Ներքին 1 տարի առաջ - 18:39 26-07-2025

Խոշոր հրդեհ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արարատի և Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։

Ընդհանուր հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 41 փրկարարական ծառայող։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Հրդեհի վայրը այնպիսին է, որ հրշեջները, պարեկները, արգելոցի աշխատակիցները և կամավորները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի տարածման դեմ, քամին էլ իր սև գործն է անում, իսկ հրդեհը և ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից։

Փրկարարներին միացել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության մի քանի աշխատակիցներ՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի մի քանի ծառայողներ՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում հերթապահություն են իրականացնում Վեդիի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Հրդեհի մասին տեղեկանալով՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար ժամանել են նաև Արարատի մարզպետարանի մեծ թվով աշխատակիցներ՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»