Ներքին 1 տարի առաջ - 14:29 26-07-2025

Միացե՛ք մեզ և աղոթենք Վեհափառի առողջության և անսասանության համար․ Արտաշես սարկավագ Աջապահյան

Արտաշես սարկավագ Աջապահյանը գրել է․

«Խնդրում եմ տարածեք,

Թող մարդիկ իմանան թե նույն կանոնագիրքը ի՞նչ է ասում հոգեւորականին, առավել և եպիսկոպոսին կամ Վեհափառին զրպարտողների ու վատաբանողներին արժանի պատժի մասին։

Հայոց կանոնագիրքը խստորեն արգելում է Հայրապետի կամ եպիսկոպոսի նկատմամբ ցանկացած ձևի պախարակում, անարգանք կամ հանրային դատապարտում:

«Հայրապետի մեղքը քննելը պատկանում է միայն Ազգային-Եկեղեցական Ժողովին, ոչ թե աշխարհիկ իշխանությանը կամ անհատին»։

1. Հիմնարար կանոններ.

- Կանոն 19 (Սբ. Հովհան Օձնեցի)
«Ով Հայրապետին կամ եպիսկոպոսին անարգի, պախարակի կամ դատի առանց Եկեղեցու ժողովի գիտության՝ թող լինի անեծյալ ու հեռացված եկեղեցուց»։

- Կանոն 68 (Մաշտոց Ա)
Ով ձեռնադրված հոգևորականին (մանավանդ եպիսկոպոսին) հանրային կերպով նախատի, թող ապաշխարի 40 օր աղոթքով ու ծոմով։ Եթե կրկնի՝ թող լինի արտաքսյալ»։

2. Հանրային պախարակումը խիստ պատժվում է՝

- Հոգևոր կարգի հանդեպ սրբությունը պահելու համար, որովհետև Եպիսկոպոսը համարվում է առաքելական ծառայության շարունակող (տես Գործք 20:28):

- Ազգային միասնության խորհրդանիշ է Հայրապետը, ով միության գահն է հայության՝ ինչպես սովորեցնում է Ներսես Շնորհալին, իսկ Աստվածաշունչն ասում է. «Ով ձեզ լսում է՝ Ինձ է լսում, ով ձեզ արհամարհում է՝ Ինձ է արհամարհում» (Ղուկ. 10:16):

Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառին «կաշառակեր», «անբարոյական» անվանելը և կաթողիկոսի ընտրությանը միջամտելու փորձերը.

- Խախտում են բոլոր կանոնները (19-րդ, 23-րդ, 68-րդ):

- Հանդիսանում են եկեղեցու դեմ հոգևոր պատերազմ։ Ըստ Եսայի 54:17-ի՝ «Ոչ մի զենք՝ ձեզ դեմ սարքված, հաջողություն չի ունենա»։

- Բերում են ազգային անեծքի վտանգ։ Ինչպես ասում է Ծննդ. 12:3-ը. «Ով քեզ անիծի՝ անիծյալ կլինի»։

Մի՛ մասնակցեք պետական պրոպագանդային՝ հիմնված կեղծ վարկաբեկումների վրա:

Պաշտպանե՛ք Հայրապետին աղոթքով ու խաղաղ հավաքներով: «Տե՛ր, թող միանան մեր ձայները՝ պահպանելու մեր սրբությունները» (Սաղմ. 133:1):

Միացե՛ք մեզ և աղոթենք Վեհափառի առողջության և անսասանության համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով