Ներքին 1 տարի առաջ - 13:47 26-07-2025

Մարզական դաստիարակությունը ձևավորում է մարդուն՝ որպես ձգտող, նախաձեռնող և ուժեղ անհատ․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրառում է արել և տեսանյութ հրապարակել․

«Հայաստանում են կանադահայ ձեռնարկատեր, բիզնես խորհրդատու Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դուբրիքը։ Նրանք այստեղ են կոնկրետ առաքելությամբ՝ ներկայացնելու իրենց համատեղ գիրքը՝ «Մարզվիր և հաջողիր» վերնագրով։

Այս գիրքը կարևոր ուղերձ է կրում՝ ինչպես կարելի է մարզական կարգապահությունը, ուժը, ոգին և նպատակասլացությունը վերածել բիզնես հաջողության։

Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ։

Մարզական դաստիարակությունը միայն ֆիզիկական ուժ չի տալիս, այլ ձևավորում է մարդուն՝ որպես ձգտող, նախաձեռնող և ուժեղ անհատ։

Այսպիսի գրքերը պետք է դառնան յուրաքանչյուր երիտասարդի սեղանի գիրքը, որովհետև հաջողության ուղին սկսվում է հենց ինքնադաստիարակությունից և հավատից սեփական ուժերին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ