Ներքին 1 տարի առաջ - 00:07 26-07-2025

Ծայրահեղ ծանր վիճակում օտարերկրացի է տեղափոխվել հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «էլեկտրահարություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը ու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիաճակում և նրան հրատապ տեղափոխել են վիրասրահ, մինչ այդ բժշիկներին հաջողվել է սիրտ թոքային վերակենդանացում իրականացնել, ինչի արդյունքում վերականգնվել է սրտի ռիթմը։

Մինչ բժիշկները պայքարում են բուժառուի կյանքի համար Էրբունու ոստիկանները պարզել են, որ նա տեղափոխվել է Ագաթանգեղոսի փողոցի 6/1 հասցեի բակից, ով կլինի 20-25 տարեկան և օտարերկրացի։

Ըստ նախնական նա տեղեկությունների այզգությամբ հնդիկ է։

Էրեբունու ոստիկանները պարզում են նրա ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով