Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 25-07-2025

Աշոտյանին առողջություն, երկար տարիների կյանք, բայց երեխեքին դեբիլացրել է․ հարցում

Այսօր՝ հուլիսի 25-ին, լրացավ Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի 50-ամյակը։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում անցկացրեց՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները քաղաքական գործչի մասին և ի՞նչ կմաղթեն նրան ծննդյան օրվա առթիվ։

Քաղաքացիների մեծ մասը Աշոտյանին մաղթեց առողջություն և հաջողություն, սակայն եղան նաև այնպիսիք, ովքեր բացահայտ բացասական կարծիք հայտնեցին նրա մասին։ Որոշ քաղաքացիներ նույնիսկ անիծեցին նախկին պաշտոնյային, իսկ մի մասը խուսափեց պատասխանել Աշոտյանի՝ քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ հարցին։

«Աշոտյանը երեխեքին դեբիլացնում էր։ Երեխան մանկությունից պատմություն պետք է իմանա, իսկ ինքը ոչինչ չարեց, սաղ հանեց։ Աստված գիտի՝ Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ»,- ասաց հարցման տարեց մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2008-2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է ՀՀԿ-ի երիտասարդական թևի և կուսակցության ղեկավար կազմի առանցքային անդամ։ Ներկայումս նա տնային կալանքի տակ է, մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Թիմակիցները համարում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով