Ավելին 1 տարի առաջ - 16:15 25-07-2025

Չինաստանում ութամյա աղջիկը մեկ ամիս փսխել է կենդանի որդեր. բժիշկները բացահայտել են պատճառը

Չինաստանի Յանչժոու քաղաքում ութամյա մի աղջիկ մեկ ամիս շարունակ տառապել է խորհրդավոր և սարսափեցնող ախտանիշով. յուրաքանչյուր փսխման ժամանակ նրա բերանից դուրս են եկել մոտ մեկ սանտիմետր երկարությամբ կենդանի որդեր։

Տևական ժամանակ ընտանիքը չի կարողացել հասկանալ՝ ինչ է կատարվում։ Աղջկա ծնողները նրան մի քանի անգամ տարել են տարբեր բժշկական կենտրոններ, սակայն հիվանդության պատճառը հայտնաբերվել է միայն այն բանից հետո, երբ Սուչոուի համալսարանի մանկական հիվանդանոցի բժիշկ Չժան Բինգբինգը խորհուրդ է տվել որդերից մեկը փոխանցել տեղական Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն։

Մասնագետներն արագորեն պարզել են, որ դա ջրահեռացման ճանճի թրթուր է՝ հայտնի նաև որպես կոյուղու կամ թիթեռի ճանճ։ Այս տեսակը հանդիպում է կեղտոտ միջավայրում և նախկինում ևս արձանագրվել է մարդու օրգանիզմում՝ մասնավորապես մի դեպքով, երբ նման թրթուր հայտնաբերվել է 60-ամյա կնոջ մարմնում։

Հայտնի է, որ աղջիկը թրթուրներով է վարակվել ամենօրյա կենցաղային գործունեության ընթացքում, սակայն ընտանիքի մյուս անդամների մոտ նմանատիպ ախտանիշներ չեն նկատվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան