Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:25 25-07-2025

Խողովակը պայթել է, կեղտաջրերը ողողել են շուրջբոլորը․ Սուրբ Սարգսի գետնանցումում գարշահոտ է

Oragir.News-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումը հայտնվել է անմխիթար վիճակում։

Կոյուղու պայթած խողովակից արտահոսած կեղտաջրերով է ողողվել գետնանցումը, գարշահոտությունը տարածվել է շրջակա տարածքում։

Ներկա պահին գետնանցումից օգտվելն անհնար է։ Մարդիկ ստիպված են վերևով անցնել՝ խուսափելով վարակման վտանգից։ Քաղաքացիները նշում են, որ խնդիրը նոր չէ, սակայն այս անգամ իրավիճակն ավելի ծանր է։

Տեղում որևէ աշխատանք չի կատարվում։ Քաղաքացիները պահանջում են շտապ լուծում, քանի որ գարշահոտությունը առողջության համար վտանգավոր է, մարդիկ ստիպված խոչընդոտում են երթևեկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան